Programs

image

13.06.2022 - 01.07.2022

Հայտարարություն ՓՄՁ համար աննախադեպ ծրագրերի շնորհանդեսի մասին

«Մեյդ ին Արմենիա» Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է համալիր աջակցության ծրագրի մեկնարկի մասին Փոքր և միջին ձեռնարկությունների՝ ՓՄՁ համար։
Ծրագրի առաջին փուլում՝ հուլիսի 7-ին, ժամը 17.00-ին կմեկնարկի ՓՄՁ աջակցության նոր, աննախադեպ ծրագրերին նվիրված շնորհանդես-միջոցառումը, որին կարող են մասնակցել արտադրության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հետաքրքրված բոլոր անձիք։ Ինչու՞ մասնակցել միջոցառմանը.

- Դուք կծանոթանաք ՓՄՁ ոլորտում առկա վիճակին

- Տեղեկատվություն կստանաք ձեզ հետաքրքրող շատ հարցերի մասին՝ արտահանում, շրջանառու միջոցների համալրում և այլն

- Խորհրդատվություն կստանաք տարբեր ոլորտների փորձագետներից հենց տեղում

- Հնարավորություն կստանաք ստեղծել գործարար կապեր և այս ամենն՝ ԱՆՎՃԱՐ:

Միջոցառման մասնակիցներին սպասում է նաև անակնկալ։ Հասարակական կազմակերպությունը կհայտարարի Հայաստանում ՓՄՁ համար ֆինանսավորման  ու աջակցման' նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված նոր գործիքների ներդրման  մտադրության մասին։

Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 5-ն է։ Մեր աշխատակիցները կապ կհաստատեն ձեզ հետ և կուղարկեն համաժողովի ծրագիրը:

Վստահ ենք, որ միասին կարող ենք ավելին: